Ավստրալահայերը 50 000 դոլար օգնություն կտրամադրեն սիրիահայերին

Armenpress 16:16, 2 Հուլիս, 2015

ՍԻԴՆԵՅ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում սիրիահայերին օգնելու նպատակով կազմակերպված հանգանակության արդյունքում հավաքվել է 50 հազար դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ավստրալահայերի Armenia Online լրատվամիջոցը, դրամահավաքը կազմակերպվել էր հունիսի 22-ին: Առաջին շաբաթվա ընթացքում հավաքվել էր 26 հազար ավստրալական դոլար, այնինչ, եզրափակիչ համերգի ժամանակ այդ թիվը հասել է 40 հազարի: Հետարքրական էր, որ համերգին ներկա է եղել ընդամենը 120 հայ հանդիսատես: Մնացած 10 հազար դոլարն ավելացրել են հայ գործարարները: Հավաքված գումարն ամբողջությամբ նվիրաբերվելու է սիրիահայության օժանդակության աշխատանքներին և հատկապես հալեպահայությանը, ովքեր այսօր դիմագրավում են կենցաղային և անվտանգության լուրջ դժվարություններ:

Դրամահավաքը կազմակերպել էին Ավստրալիայի ՀՅԴ «Դրո» կոմիտեն, Հայ օգնության միությունը (ՀՕՄ), Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ), Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, Ավստրիալիայի ՀՅԴ երիտասարդական միությունը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am