Ոստանում հրդեհվել է չհնձած ցորենի արտ

Armenpress 21:08, 1 Հուլիս, 2015

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզային փրկարարական վարչությունը հուլիսի 1-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Արարատի մարզի Ոստան համայնքի տարածքում այրվում է ցորենի արտ, որը գտնվում է քարի հանքի մոտակայքում:Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ահազանգից անմիջապեսհետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, եւ մարվել` ժամը 15:07-ին:Հրդեհի հետեւանքով այրվել է Գ. Ա.-ին պատկանող 5000 քառ. մ տարածքով ցորենի չհնձած արտը եւ 2000 քառ. մ խոտածածկ տարածքը:

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am