Ադրբեջանցիների զանգվածային ծեծ մերձմոսկովյան շրջանում

Armenpress 12:03, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երեք քաղաքացի եւ մեկ ուզբեկ հայտնվել են հիվանդանոցում մերձմոսկովյան Դոմոդեդովո շրջանի Սոնինո գյուղում 10 մարդկանց մասնակցությամբ ծեծկռտուքից հետո:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Դոմոդեդովոյի շրջանի Սոնինո գյուղում խանութի մոտ երեքշաբթի գիշերը տեղացիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում Ադրբեջանի երեք քաղաքացի՝ որոնց թվում մեկ անչափահաս, եւ Ուզբեկստանի մեկ քաղաքացի հոսպիտալացվել են», -ասել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը:

Նա հավելել է, որ ամենաշատ դանակի վիրավորումներ ստացել է Միջին Ասիայից եկվորը, որը գտնվում է անգիտակից վիճակում: Մնացած տուժածները հայտնել են, որ վիճաբանություն է սկսվել մի քանի անծանոթների հետ, ինչը վերածվել է դանակների կիրառմամբ ծեծկռտուքի, որից հետո հարձակվողները, որոնք եղել են 5-6 հոգի, փախել են միջադեպի վայրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am