Թուրքիայում անհայտ անձը հարձակվել է արդարադատության նախարարության շենքի վրա

Armenpress 16:22, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարարության շենքի վրա անհայտ անձը զինված հարձակում է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նախարարության շենքի անվտանգության աշխատակիցներն անմիջապես չեզոքացրել են հարձակում գործած անձին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են թուրքին և տարել բաժանմունք:

Անհայտ անձի գործողությունների պատճառը դեռևս պարզաբանված չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am