Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ուժեղացրել է ռազմական ներկայությունը

Armenpress 10:39, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին նոր ռազմական տեխնիկա են կուտակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գազիանթեփի (Այնթափ) Քարքամըշ գավառում գտնվող թուրք-սիրիական սահմանին կանգնեցվել են զգալի քանակությամբ զրահատեխնիկա և զրահամեքենաներ: Ուժեղացվել է սահմանային շրջանների վերահսկողությունը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Թուրքիան վտանգող ցանկացած ուժի դեմ զորք կիրառելու հարցում: Նման հայտարարությամբ նախօրեին հանդես էր եկել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am