Էստոնացի զբոսաշրջիկների հեծանվաարշավն անցավ Վերին-Շորժա- Քարվաճառ լեռնային ճանապարհով

Armenpress 22:04, 29 Հունիս, 2015

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Էստոնացի 15 հեծանվաարշավորդ-զբոսաշրջիկների մեկշաբաթյա երթուղին անցնում է Հայաստանի ու Արցախի ամենատարբեր բնակավայրերով ու պատմական հուշարձաններով: Էստոնացի հեծանվաարշավորդ- տուրիստների երթուղին անցավ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի լեռնային ճանապարհով, որտեղ նրանք հանգստի կարճատեւ  կանգառ կատարեցին: «Մեր խումբն առաջին անգամ է Հայաստանում: Հիացած ենք Սեւանա լճով, սիգ ձկան համով, սառնորակ ջրով, մարդկանց ջերմ, սրտաբաց վերաբերմունքով: Մեզ համար տպավորիչ են նաեւ այս հիասքանչ, ծաղկաբույլերի մեջ թաղված լեռները, մանավանդ որ մեզ մոտ տեղանքը հարթ է, լեռներ չունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հեծանվաարշավի մասնակից, մասնագիտությամբ շինարար, 44 տարեկան Անդրեյ Գրիշչենկոն: Ըստ կազմակերպիչ «Գարդմանտուր»-ի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի` էստոնացի տուրիստներն իրենց համար Հայաստանը կշարունակեն բացահայտել արցախյան առաջիկա ճամփորդությունների ընթացքում: «Տուրիստական երթուղին անցնելու է Արցախի նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններով, տեսարժան վայրերով, մայրաքաղաք Ստեփանակերտով եւ Շուշիով, գյուղական տարբեր բնակավայրերով: Բանուկ ու ասֆալտապատ ճանապարհորհների հետ էստոնացի հեծանվորդները հաղթահարում են նաեւ լեռնային բարձրաբերձ ու դժվարանցանելի ճանապարհները, որտեղ, սակայն, ավելի  շատ գրավչություններ կան»,- նշեց Մհեր Արշակյանը:-0-/30/

Հնր-79 Չկալովկայում  արոտների ջրարբիացումից հետո աճել է անասնագլխաքանակը եւ մթերատվությունը 

 

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am