Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է

Armenpress 15:49, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6:00-ից մինչև երեկոյան 21:00-ը՝ նախկինում գործող 6:00-ից մինչև 18:00-ի փոխարեն:

Հայ-վրացական անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու աշխատանքը կատարվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am