Սիրիայում հայազգի երիտասարդ է զոհվել

Armenpress 20:59, 26 Հունիս, 2015

ԴԱՄԱՍԿՈՍ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսային՝ Հասիչիէ շրջանում, տեղի ունեցած ճակատարմարտերի ընթացքում զոհվել է հայազգի երիտասարդ Արսեն Պետրոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում է «Եռագույն» կայքը:

Պետրոսյանը ծառայում էր Սիրիայի ազգային պաշտպանության ուժերի կազմում:  

2011 թվականից ի վեր Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը, ինչի հետևանքով զոհվել են նաև այդ երկրի հայազգի քաղաքացիներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am