ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կգումարի

Armenpress 14:13, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հունիսի 26-ին գործադիր մարմնի նիստ կգումարի, որը կվարի ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Հարցին, թե նիստի ընթացքում քննարկվելո՞ւ  է էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումից հետո ստեղծված իրավիճակը, Ռուբեն Թադևոսանը պատասխանեց, որ նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության առաջնորդի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am