Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 10-րդն է 28 երկրների շարքում

Armenpress 11:30, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսում 8 քաշային կարգերից 5-ում ոսկե մեդալ նվաճեցին Ռուսաստանի, 2-ում՝ Թուրքիայի և մեկում՝ Ադրբեջանի պատվիրակները: Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի երիտասարդրական հավաքականի 7 ըմբիշներից միայն 50 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Ռազմիկ Միսակյանին հաջողվեց դառնալ արծաթե մեդալակիր: 28 երկրի ընտրանիների թիմային պայքարում ուժեղագույնների եռյակն այս տեսքն ունեցավ՝ 1.Ռուսաստան՝ 72 միավոր, 2. Թուրքիա՝ 62 միավոր, 3.Ադրբեջան՝ 47 միավոր, իսկ Հայաստանը տասներորդն է՝ 18 միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 27-ին մեդալների համար պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ հանդես են գալու 8 ըմբիշներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am