ՎԶԵԲ-ը 4 մլն դոլար կտրամադրի Երևանի լուսավորության ցանցի կառուցման համար

Armenpress 15:44, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն դոլար վարկ:

«Այն կուղղվի Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանցի հիմնմանը»,- ասաց Սաֆարյանը: Աշխատանքները կավարտվեն 2018թ. երկրորդ եռամսյակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am