Չինաստանում 40-ամյա վաղեմության ավելի քան 100 հազար տոննա միս Է հայտնաբերվել պահեստներում

Armenpress 13:21, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում 3 տրիլիոն յուան (483 միլիոն դոլար) ընդհանուր գումարի ավելի քան 100 հազար տոննա սառեցված ոչ կոնդիցիոն թռչնամիս, խոզի եւ տավարի միս Է հայտնաբերվել պահեստներում՝ իշխանությունների կողմից ամբողջ երկրի մասշտաբներով կատարված ստուգման շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդել Է չինական China Daily անգլալեզու թերթը:     

Հրատարակությունը բերում Է Չինաստանի հարավի Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանի ներկայացուցչի խոսքը, ով հայտնել Է, որ մսի մի մասը պահվում Է արդեն ավելի քան 40 տարի:

Թերթի տվյալներով՝ հայտնաբերված ոչ կոնդիցիոն մսի զգալի մասը ձեռնարկատերերը ցածր գներով ձեռք են բերել արտասահմանում եւ մաքսանենգ ճանապարհով երկրիր հասցրել Հոնկոնգի եւ Վիետնամի տարածքներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am