Թամար Կապրելյանի հեղինակած «The otherside» երգը համացանցում է

Armenpress 10:02, 23 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ պատրաստ է: Կայացավ երգի համացանցային պրեմիերան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից,

«The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը, կատարում են «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաեւ սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է եւ, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգն այսօր արդեն իրականություն է: Հույս ունեմ, որ մեր երկրպագուները կսիրեն երգը. դա ամենարակարեւորն է»,-նշել է Թամար Կապրելյանը: «The otherside» երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am