ՀՀ դեսպանը և Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել են առևտրատնտեսական կապերը խորացնելու անհրաժեշտությունը

Armenpress 19:33, 16 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հունիսի 15-ին հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս օրակարգում գտնվող տարբեր հարցեր, առանձնացվել է վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք փոխայցելությունների կարևորությունը: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական ոլորտում կապերն առավել խորացնելու անհրաժեշտությունը: Դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ունեցած սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am