Յուրգեն Կլոպը խոստանում է երկրպագուների հետ տոնել Գերմանիայի գավաթի եզրափակիչի հաղթանակը

Armenpress 14:27, 30 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի դեռևս գործող գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով իր վերջին հանդիպումը կանցկացնի «մեղուների» գլխավոր մարզիչի դերում Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, հույս ունի, որ «Բորուսիա»-ն կտիրանա Գերմանիայի գավաթին և իրենք էլ հնարավորություն կունենան հանդիպելու երկրպագուներին:

«Ես իրավունք չունեմ լինելու այս եզրափակիչի հերոսը: Վստահաբար, հաղթանակի դեպքում հերոսներ կլինեն: Սա այն եզրափակիչն է, որին սպասել ենք մրցաշրջանի հենց սկզբից: Պետք է հաղթենք յուրաքանյուրին: Երբ «Բորուսիա»-ն հաղթում է հերթական տիտղոսը, մենք երկրպագուների հետ հանդիպում ենք Բորզիգելպլացում: Ուրեմն եթե լինի գավաթը, ապա մենք գիտենք` որտեղ գտնել մեր երկրպագուներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Գերմանիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին` Երևանի ժամակակով 22:00-ին: Հանդիպումը կկայանա Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում: Սա Յուրգեն Կլոպի վերջին պաշտոնական հանդիպումն է որպես «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am