Մարկոս Պիզելին օգնել է «Ակտոբե»-ին հաղթանակ տոնել

Armenpress 12:22, 30 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և ղազախական «Ակտոբե»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին օգնել է ակումբին տոնել հերթական հաղթանակը ազգային առաջնությունում: Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում «Ակտոբե»-ն Ժալմուխայի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթել է «Օրդաբաս»-ին: Հայաստանի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել միայն երկրորդ կեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրում տոնած հաղթանակից հետո «Ակտոբե»-ն ունի 32 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am