Թբիլիսիում կանցկացվի 101-րդ Վարդատոնը

Armenpress 19:00, 28 Մայիս, 2015

ԹԲԻԼԻՍԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում կանցկացվի 101-րդ Վարդատոնը՝ նվիրված հայ մեծ աշուղ Սայաթ-Նովային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնից, այս տարի Վարդատոնը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում:

Միջոցառման կազմակերպիչներն են Վիրահայերի միությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանում ՀՀ դեսպանատունը, Թբիլիսիի քաղաքապետարանն ու Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am