Նեբրասկան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը, որտեղ վերացվել է մահապատիժը

Armenpress 12:35, 28 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեբրասկան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը, որտեղ վերացվել է մահապատիժը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը մայիսի 27-ին ձայների մեծամասնությամբ ընդունել են տեղի միապալատ օրենսդիր մարմնի պատգամավորները:

Այդպիսով, խորհրդարանականները հաղթահարել են Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսի վետոն: Այսուհետեւ նահանգի տարածքում հակաիրավական գործողությունների համար ամենախիստ պատիժը կլինի ցմահ բանտային կալանքն առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am