Եվրոպական գործակալությունն առաջին անգամ գնահատել Է կոֆեինի վնասը

Armenpress 17:22, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA) մայիսի 27-ին հրապարակել Է զեկույց, որում հաղորդվում Է, որ օրական չորս բաժակից ավելի Էսպրեսո սուրճի օգտագործումը կարող Է վնաս հասցնել առողջությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջին անգամ կոֆեինի վնասի գնահատումն անցկացվել Է եվրոպական գործակալության մակարդակով»,-ասված Է EFSA-ի հայտարարության մեջ: 

Գործակալությունը մեծահասակներին խորհուրդ Է տվել սահմանափակել կոֆեինի օրական չափաբաժինը:

«Օրվա ընթացքում տարբեր մթերքներից 400 միլիգրամից ոչ ավելի քանակությամբ կոֆեինի օգտագործումը չափահասների առողջության համար վտանգ չի ներկայացնում՝ բացառությամբ հղի կանանց»,-նշվում Է 120-Էջանոց զեկույցում:

Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ զեկույցի հիմնական ուղերձն այն Է, որ մարդիկ, «բացի սուրճից, պետք Է փնտրեն կոֆեինի այլ աղբյուրներ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am