Կյանքից հեռացել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը

Armenpress 14:40, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև ծանր հիվանդությունից հետո մայիսի 27-ին կյանքից հեռացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը: «Արմենպրես»-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացավ, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 29-ին` ժամը 18:00-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Արմենպրես»-ի ողջ խմբագրակազմը վշտակցում է Արծվին Բաղրամյանի հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին: 

Արծվին Բաղրամյանի մահը վշտացրել է նաեւ նրա գործընկերներին: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կյանքից հեռացավ Արծվին Բաղրամյանը՝ մեր ավագ ու միևնույն ժամանակ ամենաերիտասարդ ընկերը։ Մարդ, ով մինչև կյանքի ամենավերջին օրը սիրով ու նվիրումով ծառայեց իր երկրին ու պետությանը։ Մարդ, ով կարողացել էր համատեղել անհամատեղելին` պրոֆեսիոնալին, պաշտոնյային և շրջապատում հարգանք ու սեր վայելող ընկերոջը։ Նա այն եզակիներից էր, ում սիրում էին բոլորը»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am