Հաստատվեց ամառային զորակոչի անցկացման նախագիծը

Armenpress 13:17, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց 2015 թվականի ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ որոշման նախագծում սահմանված են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները։

Նախագծով սահմանվել են նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի, մարզային զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի կազմերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am