«Հեռուստամարաթոն-2015»-ում ներառվել է Արցախի բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը

Armenpress 12:02, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում ներառել նաեւ Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը՝ այն կարեւոր համարելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2015թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am