ՀՀ ՊՆ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը «Մայքրոսոֆթ»-ի հետ

Armenpress 19:21, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին և տեղեկատվական անվտանգության ասպարեզում դրանց կիրառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել է հայտնի «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին:

Նախարար Օհանյանը ողջունելով ներկաներին՝ փաստել է, որ այսօր շատ կարևոր է ճիշտ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի անվտանգության գործում: Միևնույն ժամանակ նշել է, որ Պաշտպանության նախարարությունը ուրախ կլինի էլ ավելի խորացնել համագործակցությունը ընկերության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am