Հայաստանում է Բելառուսի ՀՕՊ զորքերի և ռազմաօդային ուժերի պատվիրակությունը

Armenpress 10:29, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 25-28-ը Հայաստանի Հանրապետությունում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների հետ համատեղ՝ խումբը կաշխատի ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am