Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 27-րդն էր Ամերիկա աշխարհամասի շախմատի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ավարտեց ելույթները Ամերիկա աշխարհամասի առաջնությունում:
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 153 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):
Մրցաշարի չորս հաղթողները իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է 2015 թ. սեպտեմբերին Բաքվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ