Վրաստան-Հայաստան սահմանին տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ

Armenpress 09:45, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.49-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 41.17 և արևելյան երկայնության 44.00 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: ՀՀ տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am