Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ հակամարտության առնչությամբ առկա իրողությունները. ԼՂՀ ԱԳՆ

Armenpress 19:53, 25 Մայիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Ադրբեջանին կամ շարունակել ապրել պատրանքներով, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, որտեղ կոչ է արվում Եվրամիությանը անվերապահորեն հետեւել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին, ԼՂՀ ԱԳՆ-ն թվիեթերյան իր միկրոբլոգում հետեւյալ հաղորդագրությունն է տեղադրել. «Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի: Շարունակել իր հանգիստը` պատրանքների հիման վրա, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am