Չարենցավանի անհետ կորած բնակչուհին հայտնաբերվել է Երևանում

Armenpress 17:59, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին` ժամը 17.10-ի սահմաններում, Երևան քաղաքում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող, Չարենցավանի բնակչուհի Ռուզաննա Մարկոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 32 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am