Նոր Նորքում և Աջափնյակում կլինեն պլանային ջրանջատումներ

Armenpress 17:44, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին ջրամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանի Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մայիսի 27-ին՝ ժամը 9.00-ից մինչև մայիսի 28-ը՝ ժամը 9.00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի շենքերի, մասնավոր տնատիրությունների, հիմնարկ ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Մայիսի 27-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 28-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 30, 32, 34, 36, 38, 40, 48, 50, 52, Մազմանյան 2, 4 համարների ջրամատակարարումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am