Ֆինանսների նախարարը խոստանում է վարչապետին ներկայացնել Գագիկ Ծառուկյանի բիզնեսում ստուգումների արդյունքները

Armenpress 11:08, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՀԿ նախկին առաջնորդ  Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները շարունակվում են: Այս մասին Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Ստուգումները որպես զուտ ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք, որ անընդհատ շարունակվում են, չափագրումներն են, գույքագրումներն են, հսկիչ դրամարկղային մեքենաներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ շուտով արդյունքները կներկայացվեն հանրապետության վարչապետին: Նախարարի խոսքով` կան տվյալներ, սակայն դրանք դեռևս ներկայացման ենթակա չեն. «Չենք շտապում, կլինեն տվյալները, կներկայացնենք»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am