Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում 300 գրոհայիններ են սպանվել

Armenpress 16:40, 24 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իդլիբ շրջանի Ջասր-էշ-Շուգուր քաղաքի ուղղությամբ, որոնց արդյունքում սպանվել է ընդդիմության նվազագույնը 300 գրոհային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին մայիսի 24-ին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: 

Գործողության արդյունքում սիրիացի զինվորականներին հաջողվել է ազատ արձակել իրենց մի քանի տասնյակ զինակիցներին, ովքեր ապրիլից շրջափակված էին քաղաքի հիվանդանոցում: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am