Շիրակի մարզում հաշվարկում են կարկտահարության վնասները

Armenpress 14:04, 23 Մայիս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 23  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզպետարանում ձևավավորված մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել  մայիսի 22-ին երեկոյան մարզի կարկտահարությունից տուժած համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, կարկուտից տուժել են հիմնականում Ջաջուռ« Մեծ Սարիար և  Կրաշեն համայնքները: Այս համայքներում հիմնականում վնասված են բանջարաբոստանային կուլտուրաները, սածիլները, այգիները: Իսկ սելավի հետևանքով տվյալ համանքներում ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը, կարկուտը նաև կոտրել է ապակիներ, տանիքներ: «Հանձնաժողովն արդեն առավոտյան ուսումնասիրել է տվյալ համայքները: Բոլոր համայքներում վնասը հասնում է մինչև 50 տոկոսի: Տվյալները հանձնաժողովը կամփոփի և երկուշաբթի կներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը»,-նշեց Մովսես Մանուկյանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am