Միխայել Շումախերի մոտ դրական փոփոխություն կա

Armenpress 13:09, 23 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Formula-1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի մոտ կրկին դրական տեղաշարժ կա առողջական վիճակում: «Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ նրա (Շումախերի) առողջական վիճակը լավանում է: Եվ այս ամենն արձանագրվում է` հաշվի առնելով գլխուղեղի ծանր վնասվածքը: Սակայն ամբողջական վերականգնումը շատ երկար կտևի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարություն արել է Շումախերի մենեջեր Սաբինե Կելը:

Դեռևս 2013 թվականի վերջին Շումախերն ստացել է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։ Երկարատև բուժումը քիչ-քիչ տալիս է իր արդյունքները, սակայն Շումախերների ընտանիքն ամսական 100 հազար ֆունտ է ծախսում ավտոարշավորդի բուժումն ապահովելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am