Մամեդյարովը մեկնում է Մոսկվա

Armenpress 12:45, 23 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-ին կմեկնի Մոսկվա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է ինքը` Մամեդյարովը:

Նա նշել է, որ այցի ընթացքում մայիսի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:

«Բացի այդ հանդիպումներ են ծրագրվում Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի եւ այլ պաշտոնատար անձանց հետ», -ասել է նա:

APA-ն հաղորդում է, որ Մամեդյարովը նաեւ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի մոտ ժամանակում:

«Չկան հակամարտություններ, որոնք հնարավոր չէ լուծել: Վստահաբար հայտարարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվելու է մոտ ժամանակում», -ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am