«Եվրատեսիլ-2015»-ը հյուրընկալած Վիեննայում բացվել է հայկական տաղավար

Armenpress 20:04, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ընթացող «Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում Վիեննայի քաղաքապետարանի առջև կառուցվել է «Փոքր Եվրոպա» ավանը, որտեղ 10-ից ավելի երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանի տաղավարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տաղավարը հնարավորություն է ընձեռում Հայաստանը ներկայացնել որպես զբոսաշրջության երկիր:

Նախաձեռնությունը տեղի է ունենում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի զարգացման գործակալության, ինչպես նաև Ավստրիայի Արևելագիտական ընկերության համատեղ ջանքերով:

Մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող տաղավար են այցելել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը և Ավստրիայի արևելագիտական ընկերության ներկայացուցիչները: Նրանք իրենց ողջույնի խոսքն են հղել և մասնակիցներին հաջողություն մաղթել մրցույթի եզրափակչում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am