Դոլարի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով

Armenpress 16:30, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մայիսի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով`  կազմելով 477.36 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.75 դրամով և կազմել 534.4 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով` կազմելով 9.56 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.59 դրամով և կազմել 747.5 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մայիսի 22-ին կազմել է 18 հազար 493.71 դրամ, արծաթի գինը՝ 263.67  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 588.21 դրամ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am