Իշխանությունների համար կարևոր չէ, կարող են քաղաքացիներն առանց վիզայի այցելել Եվրոպա, թե ոչ. Սահակաշվիլի

Armenpress 20:55, 21 Մայիս, 2015

ՌԻԳԱ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնում է, որ երկրի գործող իշխանություններն առանձնապես մտահոգված չեն այն հարցով` արդյոք կկարողանան վրաստանցիներն առանց վիզայի այցելել Եվրոպական միություն, քանի որ անձամբ իրենք կարող են հանգիստ հատել եվրոպական երկրների սահմանները դիվանագիտական անձնագրերով:

«Գլխավորն այն է, որ Վրաստանի կառավարության համար միևնույն է, մեր քաղաքացիները կկարողանան ազատորեն ուղևորվել արտերկիր, թե ոչ: Անձամբ իրենք գնում են չէ…Իմ ժամանակ մենք հասանք առաջին փուլին, որ դիվանագիտական և աշխատանքային անձնագրերով թողնում են Եվրոպա: Նրանց հարազատները ևս ազատ կերպով մենկում են Եվրոպա և հանգստանում հանգստյան վայրերում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, նշել է Սահակաշվիլին` Ռիգայում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդկան կուսակցության գագաթնաժողովի ժամանակ:   

Վրաստանի նախկին նախագահն այժմ զբաղեցնում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am