ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի Եգիպտոսի և Հնդկաստանի հետ

Armenpress 12:57, 14 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Իսրայելի հետ: Այս մասին Երևանում գործարարների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Մենք շարունակում ենք Իսրայելի հետ բանակցությունները ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ, և պետք է ասեմ, որ այդ բանակցությունները բավականին արդյունավետ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սլեպնյովը:

Նա նաև հայտնեց, որ առաջիկայում Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի նաև Եգիպտոսի և Հնդկաստանի հետ: Սլեպնյովը կարևորեց նաև Չինաստանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ որոշ ոլորտներում համագործակցության վերաբերյալ բանակցություններ են սկսվելու նաև Չինաստանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am