Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հալեպահայ երեխաների համար
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայնուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել նրանց, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով` եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծության թեմային, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ ենք հնչեցրել երեխաներին ու դպրոցականներին պատերազմի գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ ցանկություն հայտնելով, որ բոլորն այդ մասին տեղյակ լինեն: Կառավարության ղեկավարը նշեց, որ երբ ՀՀ սփյուռքի նախարարը վերադառնա Հայաստան, կառավարության հաջորդ նիստին մանրամասն կներկայացնի, թե ինչ քայլեր է իրականացնում նախարարությունը, ինչ խնդիրներ ունի լուծելու և ինչ աջակցության խնդիր կա:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար