Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ակումբային առաջնության հերթական տուրում

Armenpress 16:49, 5 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ,5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեւոն Արոնյանը Ռուսաստանի ակումբային առաջնության չորրորդ տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիեւի հետ:

Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը», 4,5:1,5 հաշվով հաղթեց Մոսկվայի «Նաշե Նասլեդիե» ակումբին: Այժմ «Սիբիրն» 8 միավորով, Բելոռեչենսկի «Ունիվերսիտետի» հետ գլխավորում է աղյուսակը: Հինգերորդ տուրում «Սիբիրը» եւ «Ունիվերսիտետը» հանդիպում են միմյանց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am