Պլիսեցկայայի աճյունը կցրեն Ռուսաստանի վրա

Armenpress 10:43, 4 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան, որը մայիսի 2-ին վախճանվել Է Գերմանիայում, կարգադրել Է դիակիզել իր մարմինը եւ աճյունն իր ամուսնու՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի աճույնի հետ միասին ցրել Ռուսաստանի վրա: Պլիսեցկայայի կտակից  քաղվածքը հրապարակել Է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:  

«Վերջին կամքը սա Է. մեր մարմինները մահվանից հետո այրել եւ երբ կգա կյանքից հեռնալու տխրալի ժամը, մեզնից նա, ով ապրել Է ավելի երկար կամ մեր միաժամանակյա մահվան դեպքում, մեր երկու աճյունները միացնել իրար եւ ցրել Ռուսաստանի վրա»,- ասված Է կտակում.    

Ըստ որում, Ուրինի խոսքով՝ Պլիսեցկայայի հետ հրաժեշտը կկայանա Գերմանիայում միայն հարազատների եւ մերձավորների մասնակցությամբ:

Պլիսեցկայան մահացել Է մայիսի 2-ին Մյունխենում սրտի նոպայից 89 տարեկան հասակում: Մահվան մասին հայտնել Է նրա 82-ամյա ամուսինը՝ Ռոդիոն Շչեդրինը:

Լուսանկարը`REUTERS



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am