«Սպարտակ»-ը ոչ ոքի խաղաց «Զենիթ»-ի հետ

Armenpress 16:29, 2 Մայիս, 2015

ՄՈՍԿՎԱ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում սեփական հարկի տակ հանդիպման վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոմուլոյի խփած գոլից հետո սպարտակցիները մինչ 91-րդ րոպեն կարողանում էին պահպանել հաղթական հաշիվը, սակայն պետերբուրգցիներին հաջողվեց 92-րդ րոպեին Հալկի շոնրհիվ վերակագնել հաշվի հավասարակշռությունը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին և ոչնչով աչքի չընկավ: Արաս Օզբիլիսը շարունակում է բացակայել թիմի հայտացուցակից:

«Սպարտակ»-ը 43 միավորով ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Զենիթ»-ը 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am