Սկանդալ թուրքական եթերում. Գալիպոլիի մասին հաղորդման փոխարեն ցուցադրվել է Ծիծեռնակաբերդի ռեպորտաժը

Armenpress 15:43, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին ուղիղ եթերում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառման մասին հաղորդման ժամանակ ցուցադրել է Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառման մասին պատմող ռեպորտաժը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Ծիծեռանակբերդից հաղորդվող եթերին զուգահեռ` CNBC-ի հաղորդավարը շարունակել է պատմել Գալիպոլիի միջոցառումների մասին: Թուրքական ԶԼՄ-ները տարածվածը սկանդալ են բնութագրել: Ի դեպ, կադրում գրված է եղել. «Ուղիղ միացամում Չանաքքալեից»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am