Լոռիում թունավորման դեպք է գրանցվել

Armenpress 09:57, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 26-ին՝ ժամը 22.50-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի շտապօգնության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով իրենց են դիմել Գուգարք գյուղի 14-րդ շենքի բնակիչներ Հ. Մ.-ը (ծնված 1959թ.) և Ա. Գ.-ը (ծնված 1989թ.): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածները տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել են հոսպիտալացումից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am