Ֆրանսիայից պահանջել են Եվրոխաղերին մասնակցությունը պայմանավորել Ադրբեջանում իրավապաշտպանների ազատ արձակումով

Armenpress 22:29, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի պաշտպանության միջազգային իրավապաշտպան «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը Ֆրանսիային կոչ է արել Բաքվում անցկացվելիք Եվրոխաղերին իր մասնակցությունը պայմանավորել Ադրբեջանում ձերբակալված բոլոր իրավապաշտպաններին ազատ արձակելու հետ:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տարածած հայտարարության մեջ ապրիլի 25-ին Բաքու այց ծրագրած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ է արվում օգտագործել Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման հնարավորությունը, որպեսզի պահանջել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին եւ դադարեցնել ադրբեջանական կառավարության քննադատների հետապնդումները:

«ԶԼՄ-ներում բազմակարծությունը վերացնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները սիստեմատիկ ճնշում են բավական քիչ մնացած քննադատության աղբյուրներին», -հայտարարել է կազմակերպության ծարգրերի տնօրեն Լյուսի Մորիլոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am