ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին

Armenpress 14:31, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Արգամ Աբրահամյանի մահվան մասին: Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am