Մեկ միլիոն հավատացյալներ են գրանցվել Թուրինյան պատանքը դիտելու համար

Armenpress 13:56, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Թուրին քաղաքի Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցում գրեթե հնգամյա ընդմիջումից հետո համընդհանուր դիտման համար բացել են Թուրինյան պատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

4,4 մետր երկարությամբ վուշե կտավը, որի վրա, բազմաթիվ հավատացյալների կարծիքով, պահպանվել Է Քրիստոսի դեմքի եւ մարմնի հետմահու դրոշմը, հանրության համար մատչելի կլինի մինչեւ հունիսի 24-ը, հաղորդել Է BBC-ն:

Մասունքի դիտումն անվճար Է, բայց իրականացվում Է նախնական ցուցակագրությամբ: Ցուցադրանք այցելելու համար հատուկ կայքում գրանցվել Է շուրջ մեկ միլիոն մարդ:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստվում Է Թուրին՝ պատանքի ցուցադրության վայր,  ուխտագնացություն կատարել հունիսի 21-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am