Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Էդիկ Պետրոսյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը

Armenpress 11:51, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Նովի սադ քաղաքում ավարտվեց Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները:

Մրցումների վերջին օրը մեր պատանիներից 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանն արժանացավ բրոնզե մեդալի: Երրորդ հորիզոնականներն են զբացեղերել նաև Հարություն Սարգսյանը (պատանի, 52 կգ), Դանիել Գաբրիելյանը (պատանի, 60 կգ), Արման Նիազյանը (երիտասարդ, 48 կգ): Արծաթե պարգևների են արժանացել պատանիներից Դավիթ Նալբանդյանը (81 կգ), երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը (62 կգ) և Միշա Նազարյանը (82 կգ), իսկ երիտասարդների առաջնության 90 կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

 Այսպիսով, մեր մարզիկները հայրենիք կբերեն 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Սամբոյի ֆեդերացիան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am