ԵԽ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Armenpress 16:39, 16 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ապրիլի 16-ին պատվիրակության անդամներ Միքայել Յանսենը, Ֆրանկ Ռաուն, Դիանա Կուրպնիեչեն, Դրաժեն Յելենիչը և Տիբոր Կատոնան, ԳՐԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am