Քարդաշյանի ազգականները Գյումրիում սպասում են նրա այցին

Armenpress 15:23, 11 Ապրիլ, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Քարդաշյան ընտանիքի` Գյումրիում բնակվող ազգականները մինչև վերջերս չեն իմացել իրենց ազգանվանակցի հետ արյունակցական կապի մասին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քիմ Քարդաշյանի պապի հորեղբոր թոռը` 82-ամյա Ռաֆիկ  Քարտաշյանը:

Նա հայտնեց, որ իրենց ազգակցական հավանական կապի մասին իմացել է միայն մի քանի շաբաթ առաջ լրագրողներից, թեև վաղուց Քարդաշյան ազգանունը լսելուց հետո մտածել է իրենց կապի մասին: Ռաֆիկ Քարտաշյանը «Արմենպրես»-ին հայտնեց նաև, որ իր պապը` Աբիսողոմը, Գյումրի է եկել Սարիղամիշից: Նա եղել է հայտնի արհեստավոր:

Այս պահին Գյումրիում բնակվող Քարտաշյանները սպասում են Քիմի այցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am